Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ Դոմինիկ Սթրոս-Կանը երեկ ձերբակալվել էր սեռական բնույթի ոտնձգությունների, բռնաբարության փորձի և ապօրինի կերպով մարդուն ազատությունից զրկելու կասկածանքով եւ այսօր կկանգնի դատարանի առջև, որտեղ էլ կորոշվի նրան գրավի դիմաց ազատ արձակելու հարցը։
Գիշերը Սթրոս-Կանն անցկացրել է հատուկ մեկուսարանում։ Նա հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները։ Սթրոս-Կաննի կինը նույնպես հայտարարել է, որ վստահ է ամուսնու անմեղության մեջ:
Այս պատմությունը մեծ հարված է ԱՄՀ 62-ամյա կառավարչի կարիերային: Նրա դեմ բողոք է ներկայացրել հյուրանոցներից մեկում աղախին աշխատող մի կին: Նա պատմել է, որ Սթրոս-Կանն իրեն ստիպել է օրալ սեքսով զբաղվել և փորձել է պատռել իր հագուստը. տեղեկացնում է Associated Press-ը: