|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Նյու Յորքի Մանհեթենի դատարանը համաձայնել է 1 միլիոն դոլար գրավի դիմաց բանտից ազատել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանին. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նա տնային կալանքի տակ է պահվելու: Սթրոս-Կանի ձեռքին էլեկտրոնային ապարանջան են ամրացնելու եւ վերահսկելու են նրա բոլոր տեղաշարժերը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Սթրոս-Կանը ձերբակալվել էր շաբաթ օրը` նյույորքյան հյուրանոցներից մեկի աշխատակցուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: