Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվեց Լոնդոնում ընթացող Ուիմբլդոն 2011-ը: Եզրափակիչում իրենց ուժերը չափեցին 25-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալը և 24-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը: Նովակը չորս սեթերի արդյունքում` 6:4, 6:1, 1:6, 6:3 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի ուժեղագույն թենիսիստի նկատմամբ և առաջին անգամ իր պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը:
Հանդիպման սկզբում նախաձեռնողը Ռաֆան էր, սուր և կտրուկ հարվածներով, որոնք եզրագծին մոտ էին, ստիպում էր Նովակին չհասկանալ և չտիրապետել իրավիճակին, սակայն երբ եկավ իսպանացու գործելու իրական պահը՝ կորցրեց ակտիվությունը և սկսեց ընդունել մրցակցի թելադրած խաղը:
Հանդիպման ընթացքում թենիսիստները հիմնականում խաղում էին երկար հարվածներով. կարճ հարվածներ, որոնք շատ են հանդիպում Նադալ-Ֆեդերեր հակամարտություններում, գրեթե չկային: Նովակն ավելացրել էր իր արագությունը և պայքարում էր յուրաքանչյուր միավորի համար: Ակնհայտորեն Ռաֆան չկարողացավ գտնել Ջոկովիչին հաղթելու եղանակը: Ռոլան Գարոսում նա հաղթեց սերբ թենիսիստին պայքարից դուրս թողած Ֆեդերերին, սակայն Նովակի հետ հանդիպումներում, կարծես, ոչինչ չստացվեց:
Այսպիսով «Մեծ սաղավարտի» ամենահեղինակավոր մրցաշարում հաղթելու համար Ջոկովիչը կստանա 1,100,000 ֆունտ ստերլինգ և 2000 միավոր ATP վարկանիշի հաշվին: