|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուիմբլդոն 2011-ի կանանց պայքարի եզրափակչում հայտնի դարձավ հաղթողը: Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան հաղթանակ տոնեց ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի նկատմամբ 2 սեթում՝ 6/3, 6/4 հաշվով:
Հետխաղյա մամուլի ասուլիսում Կվիտովան կիսվել է իր տպավորություններով. «Դժվար է բառեր գտնելը: Ես երջանիկ եմ, որ հաղթել եմ: Իհարկե, հուզմունքը շատ մեծ էր: Բայց ես հավատում էի հաղթանակիս, պարզապես պետք էր կենտրոնանալ և պայքարել յուրաքանչյուր միավորի համար»: