կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-28 12:55
Սպորտ

Ուիմբլդոն 2011. կանանց պայքար

Ուիմբլդոն 2011. կանանց պայքար

Ուիմբլդոն 2011-ի կանանց պայքարում իսկական սենսացիա է տեղի ունեցել. հետագա պայքարից դուրս են մնացել Կարոլին Վոզնյացկին, Վինուս և Սերենա  Ուիլյամսները։

1/8 եզրափակիչում դանիացի Կարոլին Վոզնյացկին պարտվեց սլովակ Դոմինիկա Ցիբուլկովային: Երեք սեթերի արդյունքում` 1:6, 7:6 (5)7:5 հաշվով 2 ժամ 36 րոպեում աշխարհի ուժեղագույն թենիսիստուհին լքեց «Մեծ սաղավարտի» ամենահեղինակավոր մրցաշարը։

 

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ցիբուլկովան կհանդիպի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ, ով 6:4,6:2 հաշվով հաղթել է չինուհի Շուայ Պենին։

Սերենա Ուիլյամսը  ֆրանսուհի Մարիոն Բարտոլիի հետ պայքարում երկու սեթերի արդյունքում`  6:3, 7:6(6) հաշվով  զիջեց մրցակցին: Հանդիպումը տևել է 1 ժամ 57 րոպե։

1/4-ում  Բարտոլին կհանդիպի գերմանուհի Սաբին Լիսիցկուի հետ, ով 7:6(3), 6:1 հաշվով առավելության է հասել Պետրա Ցետկովսկայի նկատմամբ: 

Վինուս Ուիլյամսը չկարողացավ հաղթահարել բուլղարուհի Ցվետանա Պիրոնկովայի արգելքը։ Երկու սեթերի արդյունքում`  2:6, 3:6 հաշվով Պիրոնկովան հաղթեց Ուիլյամսին: Հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե։ Սա հավանաբար 31-ամյա թենիսիստուհու վերջին ելույթն էր պրոֆեսիոնալ կորտում:

1/4-ում Պիրոնկովան ուժերը կչափի Պետրա Կվիտովայի հետ, ով ավելի վաղ առավելության էր հասել բելգիացի Յանինա Վիկմայերի նկատմամբ՝ 6:0, 6:2։

Աշխարհի 5-րդ թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն ռուսաստանցի Նադեժդա Պետրովայի հետ պայքարում 6:2, 6:2 հաշվով  1 ժամ 1 րոպեում դուրս է եկել հաջորդ փուլ:

Քառորդ եզրափակիչում Ազարենկոն կպայքարի ավստրիացի Տամիրա Պաժեկի հետ, ով  6:2, 2:6, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Քսենյա Պերվակին։