կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 14:26
Սպորտ

Ուիմբլդոն 2011. տղամարդկանց պայքար

Ուիմբլդոն 2011. տղամարդկանց պայքար

 

Ուիմբլդոն-2011-ի չորրորդ փուլ է դուրս եկել բրիտանացի Էնդի Մարեյը։ Խորվաթ Իվան Լյուբիչիչի հետ մրցելույթում Մարեյը չորս սեթերի արդյունքում 6։4, 4։6, 6։1, 7։6(4) հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 56 րոպե։

Հաջորդ փուլ դուրս գալու համար աշխարհի 4 թենիսիստը ուժերը կչափի ֆրանսիացի Ռիշար Գասկեյի հետ, որը  6:3, 6:2, 6:4 հաղթել էր իտալացի Սիմոնե Բոլելիին։

Աշխարհին 6-րդ թենիսիստ իսպանացի Դավիդ Ֆերերը ամերիկացի Ռայան Հարիսոնի հետ դժվարին մենամարտում հաղթանակ տոնեց հինգ սեթերի արդյունքում` 6:7(6), 6:1, 4:6, 6:3, 6:2 հաշվով: Հանդիպումը տևել է 3 ժամ 30 րոպե:

 

Երրորդ փուլ դուրս գալու համար Ֆերերն ուժերը կչափի սլովակ Կարոլ Բեկի հետ, ով ավելի վաղ պայքարից դուրս է թողել 26-ամյա իսպանացի Գիլիերմո Գարսիա Լոպեսին` 7:6(5), 6:4, 3:6, 6:4 հաշվով: