կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-24 15:09
Սպորտ

Ուիմբլդոն-2011. կանանց պայքար

Ուիմբլդոն-2011. կանանց պայքար

 

Ուիմբլդոն-2011-ը լքեց նաև Ռոլան Գարոսի հաղթող չինուհի Նա Լին: Երեք սեթերի արդյունքում 3։6, 6։4, 6։8 հաշվով Լին զիջել է գերմանացի Սաբին Լիսիցկուն։ Հանդիպումը տևել է 2 ժամ 11 րոպե։

Հաջորդ փուլ դուրս գալու համար Սաբինը ուժերը կչափի Ճապոնիայի ներկայացուցիչ Միսակի Դոիի հետ։

 

Ուիմբլդոնի գործող չեմպիոն Սերենա Ուիլյամսը դուրս է եկել երրորդ փուլ Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպի հետ հանդիպման արդյունքում։ Ուիլյամսը երեք սեթերի արդյունքում 3:6, 6:2, 6:1 հաշվով մրցապայքարից դուրս է թողել 19-ամյա Հալեպին։ Հանդիպումը տևել է  1 ժամ 43 րոպե։

1/4 դուրս գալու համար Սերենան ուժերը կչափի  ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյի հետ, որը 7:5, 7:5 հաշվով առավելության է հասել Թաիլանդի ներկայացուցիչ Տամարին Տանասուգարիի նկատմամբ։

Այսօր Ուիմբլդոնի 5-րդ օրն է: Լոնդոնյան կորտերում տեղի կունենան կանանց և տղամարդկանց պայքարի 2-րդ շրջանի վերջին մրցելույթները, ինչպես նաև կկայանան 3-րդ շրջանի առաջին հանդիպումները: