կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 13:41
Սպորտ

Ուիմբլդոն 2011. Կանանց պայքար (տեսանյութ)

Ուիմբլդոն 2011. Կանանց պայքար (տեսանյութ)

Լոնդոնում ընթացող Ուիմբլդոն-2011 մրցաշարը լքեց  նաև աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստուհի, 26-ամյա ռուսաստանցի Վերա Զվոնարյովան։ Երրորդ փուլում նա 2։6, 3։6 հաշվով զիջեց բուլղարուհի Ցվետանա Պիրանկովային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։

Չորրորդ փուլում Պիրանկովան կմրցի ամերիկացի Վինուս Ուիլյամսի հետ, որն իր հերթին 6:0, 6:2  հաղթել է իսպանուհի Մարիա Խոսե Մարիտինես-Սանչեսին։

Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի, 20-ամյա դանիացի Կարոլին Վոզնյացկին Վիժինիա Ռադզանոյի հետ մրցապայքարում դուրս է եկել հաջորդ փուլ։ Երկու սեթերի արդյունքում Վազնյացկին վստահ հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ` 6։1, 6։3։ Հանդիպումը տևել է 1 ժամ 6 րոպե։

Հաջորդ փուլում Կարոլինը կհանդիպի Ավստրալիայի ներկայացուցիչ Յարմիլա Գայդաշովայի հետ, որը  7:6 (1), 6:3 հաշվով հաղթանակ է տոնել Չեխիայի ներկայացուցիչ Անդրեա Գլավաչկովայի նկատմամբ։ 

Ռուսաստանցի Մարիա Շարապովան բրիտանացի Լորա Ռոբսոնի հետ մրցելույթում կարողացավ հաղթանակ տոնել և անցնել հաջորդ փուլ`7:6 (4), 6:3: Հանդիպումը տևել է 1 ժամ 43 րոպե:

Ընթացիկ առաջնության երրորդ փուլ դուրս գալու համար Մարիան ուժերը կչափի չեխ Կլարա Զակոպալովայի հետ, որն ավելի վաղ հաղթանակ է տոնել իր հայրենակից Լյուսի Շավարժովայի նկատմամբ` 6:0, 6:7 (3), 6:4: