Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուիմբլդոն 2011-ի տղամարդկանց պայքարում աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ, 24-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը 1/8-րդ եզրափակիչում հաղթեց 31-ամյա ֆրանսիացի Միշել Լյոդրային` 6։3, 6։3, 6։3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 41 րոպե։
Քառորդ եզրափակիչում Ջոկովիչն ուժերը կչափի ավստրալացի Բերնարդ Տոմիչի հետ, որն իր հերթին առավելության էր հասել բելգիացի Քսավիե Մալիսի նկատմամբ՝ 6:1, 7։5, 6:4։
Ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան ևս 1/4-ում է։ Երեք սեթերի արդյունքում Ցոնգան 6:3, 6:4, 7:6 (1) հաշվով առավելության է հասել իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար ֆրանսիացին կմրցի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, ով 6:7 (5), 6:3, 6:3, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Միխայել Յուժնիին:
Աշխարհի 4-րդ թենիսիստ, բրիտանացի Էնդի Մարեյը հանդիպել էր ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ։ Երեք սեթերի արդյունքում 7:6(3), 6:3, 6:2 հաշվով Մարեյը առավելության է հասել Գասկեի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 4 րոպե։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մարեյը ուժերը կչափի իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ, որն ավելի վաղ` հինգ սեթերի արդյունքում` 3:6, 6:7 (6), 7:6 (9), 7:5, 7:5 հաշվով հաղթել է լեհ Լուկաշ Կուբատին։
Ամերիկացի Մարդի Ֆիշը չեխ Տոմաշ Բերդիխի հետ մրցապայքարում` 7:6 (5), 6:4, 6:4 հաշվով, դուրս է եկել 1/4: Հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե:
Քառորդ եզրափակիչում Ֆիշն ուժերը կչափի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որն ավելի վաղ` 7:6 (6), 3:6, 7:6 (4), 6:4 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին: