Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լոնդոնում կայացավ Ուիմբլդոն 2011-ի քառորդ եզրափակիչը: Այս փուլը ևս զերծ չմնաց անակնկալներից: Տղամարդկանց պայքարում աշխարհի 3-րդ ուժեղագույն թենիսիստ, 29-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պարտվեց 26-ամյա ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային։ Հինգ սեթերի արդյունքում` 6։3, 7։6(3),4:6, 4:6, 4:6 հաշվով, առաջին անգամ քառորդ եզրափակիչում հայտնված թենիսիստը պայքարից դուրս թողեց այս մրցաշարի վեցակի չեմպիոնին: Հանդիպումը տևել է 3 ժամ 8 րոպե։
1/2 դուրս գալու համար Ցոնգան կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ, ով 6:2, 3:6, 6:3, 7:5 հաշվով առավելության է հասել 19-ամյա ավստրալացի Բերնարդ Տոմիչի նկատմամբ։
Ուիմբլդոնի գործող չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալն արդարացրեց սպասելիքները: Ամերիկացի Մարդի Ֆիշի հետ պայքարում Նադալը հաղթեց չորս սեթերում` 6։3, 6։3, 5։7, 6։4 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 50 րոպե։
Կիսաեզրափակիչում Ռաֆան ուժերը կչափի աշխարհի 4-րդ ուժեղագույն թենիսիստ բրիտանացի Էնդի Մարեյի հետ, ով 6։3, 6։4, 6։4 հաշվով պայքարից դուրս թողեց Ֆելիսիանո Լոպեսին։
Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը: Մեր կանխատեսումներում սխալվել էինք միայն Ֆեդերերի հարցում: Մրցաշրջանի սկզբում՝ Ռոլան Գարոսում, հողածածկի վրա Ռոջերը պայքարից դուրս թողեց աշխարհի 2-րդ ուժեղագույն թենիսիստ Ջոկովիչին, նվեր անելով Նադալին, ում բախտը չի բերում Նովակի հետ մրցելույթներում: Իսկ այժմ նա սխալվում է: Այսպիսով, Ցոնգան, ումից ոչ ոք նման արդյունք չէր ակնկալում, կիսաեզրափակիչում է:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ