Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարել` լոնդոնյան Under The Bridge («Կամրջի տակ») գիշերային ակումբը Բրիտանիայի լավագույն երաժշտական ժամանցային վայրերից մեկը դարձնելու համար:
Ինչպես գրում է The Independent-ը, գործարարն անձամբ է ցանկանում զբաղվել իր նոր հիմնարկությամբ. նա այցելում է տարբեր ժամանցային վայրեր, հաճախորդներին հարցուփորձ անում նրանց նախասիրությունների մասին:
«Ռոմանը երաժշտության մեծ սիրահար է: Նա շատ լուրջ է վերաբերվում ակումբի ստեղծման գաղափարին: Ցանկանում է, որ այնտեղ Rolling Stones-ը հանդես գա: Նա շքեղ կանաչ սենյակ է պատրաստել բեմի հետեւում, ակումբի համար գնել է Եվրոպայի լավագույն երաժշտական համակարգը եւ սրահը ձեւավորել է դասական ռոքին վերաբերող հուշանվերներով»,- պատմել է Աբրամովիչի գործընկերը:
Նշենք, որ Աբրամովիչն ապրում է Մեծ Բրիտանիայում: Նրա կարողությունը 10 միլիարդ եվրո է: