Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեղինակավոր Rolling Stone ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել System of a Down ռոք խմբի երկու նոր երգերի մասին, որոնք նվիրված են Արցախյան գոյապայքարին:
Ամսագիրը նշում է, որ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» երգերը խմբի համար առաջինն են 15 տարվա երկար դադարից հետո:
«Տեսնելով, որ Ադրբեջանը սեպտեմբեր ամսին պատերազմ է սկսել Հայաստանի նկատմամբ` հայկական արմատներ ունեցող երաժիշտները վերադարձել են ստուդիա, որպեսզի երկու նոր երգեր ձայնագրեն և դրանով ուշադրություն հրավիրեն իրենց պատմական հայրենիքում ընթացող իրադարձություններին»,- նշում է Rolling Stone-ը:
Հոդվածում Rolling Stone-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին, նշում է, որ այնտեղ մեծ մասամբ բնակվում են էթնիկ հայեր և իրենց հայրենիքն անվանում են Արցախ:
«Դա լեռնային բնակավայր է և ունի երկար, արյունալի պատմություն, որը սպի է թողել այնտեղ ապրող մարդկանց հոգիների վրա: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմն ավարտվել է 1994թ., որի արդյունքում հաստատվել է հրադադար, իսկ տարածքն անցել է հայկական կողմի վերահսկողության տակ: Սեպտեմբերին Ադրբեջանը նոր պատերազմ է սկսել»,- գրված է հոդվածում:
Նշվում է նաև, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում բազմաթիվ պատերազմական հանցագործություններ է իրականացրել և աջակցություն ստացել 1915թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի կողմից:
Խմբի անդամները նշում են, որ իրենք զինվորներ չեն, սակայն երաժշտության միջոցով են փորձում մղել իրենց բաժին գոյության պայքարը: