Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Երկրորդ օրն է` Կահիրեի Թահրիր հրապարակում շարունակվում են ժողովրդական հուզումները:
Ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը չեն կարողանում ցրել չարտոնված հանրահավաքը: Նրանք կիրառում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, մահակներ: Ավելի քան 600 մարդ վիրավոր է, նրանցից 515-ը գտնվոմ են հիվանդանոցում. տեղեկացնում է mignews.com-ը:
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել է հունվարի 25-ին անվտանգության աշխատակցի կողմից սպանված ակտիվիստի հարազատների ցույցը: Նրանք պահանջել են, որ արդար դատավարություն իրականացվի եւ պատժվեն բոլոր նրանք, ովքեր այս տարվա փետրվարին հրամայել էին մարտական փամփուշտներով կրակել ժողովրդի վրա, ինչի արդյունքում զոհվել էր 800 մարդ:
Թահրիր հրապարակում հավաքվածները պահանջում են Եգիպտոսում ներկայումս իշխող ռազմական խորհրդի ղեկավար Հուսեյն Թանթաուիի հրաժարականը նույնքան էնտուզիազմով, ինչպես մի քանի ամիս առաջ պահանջում էին Հոսնի Մուբարաքի հրաժարականը: