Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայելի» մամուլի ակումբում այսօր պետք է հյուրընկալվեր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նախապես համաձայնել էր ասուլիս տալ, սակայն վերջին պահին հրաժարվել էր: Երբ ասուլիսավարը զանգահարել էր նրան ու ասել, որ լրագրողները սպասում են, Կարապետյանը պատասխանել էր. «Անժելան չկա, չեմ գա»: Խոսքը «Հայելիի» ակումբավար Անժելա Թովմասյանի մասին է, ով արդեն մի քանի շաբաթ է` Հայաստանում չէ, եւ նրա պարտականությունները կատարում է մեկ ուրիշը:
Հետաքրքիրն այն է, որ Կարապետյանը, որ ցանկացած առիթով սիրում է երեւալ հեռուստաէկրաններին, հրաժարվել է ասուլիսից: Դեռ երկու շաբաթ առաջ մեկ այլ մամուլի ակումբում նա հայտարարել էր, որ լրագրողները նրան պատշաճ ուշադրություն չեն դարձնում եւ քիչ են լուսաբանում: «Այն ժամանակ, երբ հարցնում էի, թե ինչո՞ւ չեք ինձնից ինտերվյու վերցնում, ասում էին` պարոն Կարապետյան, Դուք սեփական ստուդիա ունեք, լավ, հիմա էլ հո չունեմ, հիմա՞ ինչու չեք լուսաբանում»,- գանգատվել էր Կարապետյանը: