|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Փետրվարի 28-ից Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն անցնելու է վճռական գործողությունների: Սակայն մինչ այդ, իրենք գրավոր վերջնագիր են ներկայացնելու իշխանություններին` արտահերթ ընտրությունների պահանջով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, ովքեր նախագահի հրաժարականն են պահանջում, իրենց համար առաջնայինն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:
«Եթե մենք կարողանանք իրազեկել հանրությանը, մեզ կմիանա ոչ միայն Հայաստանը, այլեւ ինչու չէ, նաեւ սփյուռքը»,- համոզված է Տիգրան Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջին հանրահավաքից հետո Ժողովրդական կուսակցություն են մտել 1200 հոգի,սակայն Կարապետյանի համոզմամբ` ողջ Հայաստանն է իրեն համակիր, քանի որ «ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է»: