|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Ֆրանսիա նախագահ Ֆրանսու Օլանդի հետ համապետղ ասուլիսի ժամանակ ի պատասխան ֆրանսիական «Լա Ֆիգարո» պարբերականի լրագրողի հարցին, Սերժ Սարգսյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը նախ ընգծեց, որ հայ-ռուսական ջերմ հարաբերությունների հիմքը դարավոր բարեկամություն է:
«Մենք շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության, մի պետականության մեջ: Կապված ենք մշակույթով, տնտեսական հարաբերություներով: Որեւէ մեկի համար տարօրինակ չէր ՀՀ-ի ցանկությունը անդամակցել ՄՄ-ին, որովհետեւ տնտեսական փոխկապպակցվությունը բարձր մակարդակի վրա է: Մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ բարեկամության պայմանագիր, անվտանգության միեւնույն համակարգում ենք: ՄՄ-ն որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին: Անդակամցելով ՄՄ-ին չենք դադարեցնում կամ իսպառ վերացնում ԵՄ-ի հետ հարաբերւթյյունները», -հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ ընգծեց, որ «ցանկալի կլինի, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի ՀՀ-ի համար»: