կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-28 10:26
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Կազանի հանդիպումը տապալել է Թուրքիան

ԱԶԳ. Կազանի հանդիպումը տապալել է Թուրքիան

Ղարաբաղյան կարգավորման բանակցություններով շահագրգիռ կողմերը Կազանի հանդիպման նախօրեին ակնհայտ ազդակներ հղեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին` հորդորելով համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջը:

Եվ միայն Թուրքիան էր, որ քար լռություն պահպանեց: Դա ոչ միայն արտառոց, այլեւ անտրամաբանական էր: Քանի որ մինչ այդ հատկապես Անկարան էր, որ առիթ բաց չէր թողնում, որպեսզի ընդգծի իր «առանձնահատուկ հետաքրքրվածությունը ԼՂ հարցում առաջընթացի նկատմամբ»: Համենայն դեպս, այդպես ասվում էր հրապարակավ:

Եվ հանկարծ, երբ թվում էր, թե ամեն ինչ արված է, որպեսզի «ճեղքում լինի», Թուրքիան որեւէ ազդակ չհղեց Ադրբեջանին եւ Հայաստանին, ինչը տրամաբանության մեջ չի տեղավորվում կարծես: Ընդ որում, Անկարան նաեւ չի մեկնաբանում Կազանի հանդիպումը: Գոնե անցած օրերին թուրքական կողմից որեւէ տեսակետ չի հնչել:

Արտառոցը, սակայն, դառնում է հասկանալի, երբ փորձում ենք Կազանի հանդիպման հավանական հաջողությունը դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների դաշտում: Անկարան մշտապես պնդել է, որ առանց Ղարաբաղյան կարգավորման անհնար է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Եվ եթե Կազանում որեւէ առաջընթաց արձանագրվեր, ապա թուրքական կողմն ստիպված պիտի լիներ տեսակետ արտահայտել, թե երբ եւ ինչ ժամանակացույցով է մտադիր վավերացման ներկայացնել Ցյուրիխյան արձանագրությունները: