| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի ունենալիք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, նախագահ Սարկոզին նշել է, որ, ի շարունակություն մայիսի վերջին նախագահ Օբամայի, նախագահ Մեդվեդևի և իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները:
Ֆրանսիայի նախագահի խոսքով` պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Նիկոլա Սարկոզիի համոզմամբ՝ եկել է այդ պահը:
«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ, և ինձ հետ Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,-Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է Նիկոլա Սարկոզին: