|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ նախատեսված էր, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունների ավարտից անմիջապես հետո երկրների ղեկավարները պետք էին մասնակցեին Կազանի ձիարշավարանում անցկացվելիք ՌԴ նախագահի մրցանակի խաղարկությանը:
Սակայն, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մարզադաշտ են մեկնել միայն Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը, իսկ Ադրբեջանի նախագահը չի ընկերացել նրանց ու անմիջապես մեկնել է Բաքու:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ալիեւն կրտսերն այսպես հանկարծակի ընդհատում է որեւէ ուղեւորություն ու շտապ վերադառնում հայրենի օջախ:
Այդպես եղել է նաեւ նախորդ եռակողմ բանակցությունից: Այն ժամանակ դա բացատրվեց բանակցությունների արդյունքներից Ալիեւի դժգոհ լինելու հանգամանքով:
Վերլուծաբանները դեռ ոչինչ չեն ասել, բայց գուցե այս անգամ էլ է Ալիեւի պահվածքը պայմանավորված անբավարարվածության զգացումով: