Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարվա ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվում է տեղադրել շուրջ 60 տեսախցիկ, ավելի ուշ դրանք կտեղադրվեն նաեւ Երեւանի մյուս վարչական շրջաններում ու մարզերում. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Նա նշել է, որ դա բխում է մարդկանց շահերից եւ ամենեւին չի խախտի նրանց իրավունքները: «Կոնկրետ իմ` որպես քաղաքացու, շահերը չեն ոտնահարվի, եթե ես իմ ընտանիքով լինեմ մի հասարակական վայրում` օպերայի շրջակայքում կամ Հյուսիսային պողոտայում, եւ այդ տեսախցիկը ֆիքսի ամբողջ շարժը: Ես իմ իրավունքները ոտնահարված չեմ զգա: Հասարակական վայր է, թող նկարահանվի»,- նշել է նա` հավելելով, որ եվրոպական երկրների 90 տոկոսում նույնպիսի հսկողություն է:
Ոստիկանապետը տեսախցիկների տեղադրումը կարեւորել է նաեւ հանցագործությունների բացահայտման առումով: «Հանցագործության դեմ պայքարում սա աննախադեպ երեւույթ կլինի: Դա կնպաստի մեր քաղաքացիների անվտանգությանը, կնպաստի, որպեսզի հանցագործության դեմ արդյունավետ պայքար տարվի, եւ, ինչու չէ, զգոնություն կառաջացնի մեր քաղաքացիների մոտ. կհասկանան, որ փողոցում իրավախախտում թույլ տալ չի կարելի»,- եզրափակել է Ալիկ Սարգսյանը: