կարևոր
3583 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-08 13:15
Հասարակություն

Բեռնատարների վարորդների օրինական իրավունքները վրացական կողմը խախտում է․ Գ․ Դանիելյան

ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր հիշեցրեց՝ օրեր առաջբարձրաձայնած խնդրի մասին, առ այն, որ վրացական կողմը տուգանում է հայ բեռնատարներին, նոր սահմանափակումներ է կիրառում։

Ըստ պատգամավորի՝ մարդիկ չեն կարողանում իրացնել, օրենքով  նախատեսված, իրենց իսկ հնարավորություններն ու իրավունքները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Գառնիկ Դանիելյանը հարցը բարձրացրել էր ԱԺ-ում՝ նշելով, որ դեռևս նոյեմբեր ամսից Վերին Լարսի անցակետում վրացական կողմը հայկական բեռնատարների ստուգումը սկսեց իրականացնել խստացված ռեժիմով։ Նախ, ըստ պատգամավորի,  սկսեցին կշռել բեռնատարները, այնուհետև պարտադրաբար պահանջեցին բեռնատարների վարորդներից, որպեսզի Վրաստան մտնեն լիցքավորված մեկ բաքով, մինչդեռ, նրա խոսքով,  դա տեխնիկապես անհնար է, և բացի այդ, բեռնատարների VIN կոդով նախատեսված է երկու բաքի առկայություն։

Պատգամավորը նաև ահազանգում էր, որ տուգանվում են նաև այն բեռնատարները, որոնց կշիռը թեկուզ մի քանի կգ-ով գերազանցում է սկզբնական քաշին, որը գրանցել է վրացական կողմը։ ,