Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի պատասխանները «Առավոտի» հարցին:
- Պարոն Հարությունյան, մեր պատվիրակության կողմից հայտարարված` ադրբեջանցիներին չպատասխանելու մարտավարությունն արդյո՞ք ճիշտ է, եւ դա արդյո՞ք այստեղ ադրբեջանցիներին հնարավորություն չի տա անարգել գործել, չէ որ, միեւնույն է, իրենց ոչ ոք չի հակադարձելու:
- Իհարկե, միշտ չէ, որ լռությունը արդարացված է, սակայն կան պահեր, երբ լռությունը ոսկի է, եւ սա հենց այդ պահն է: Կարեւորը` պետք է ունենալ բավարար իմաստնություն` ճիշտ գնահատելու այդ պահը:
- Եթե ԼՂՀ հարցով վերակենդանացված ԽՎ հանձնաժողովը ինչ-ինչ որոշումներ կայացնի, դրանք որքանով կլինեն իրավական կամ լեգիտիմ:
-Իրավական մասը չեմ էլ ուզում քննարկել, որովհետեւ երեւի թե միշտ էլ հնարավոր է որոշում կայացնել մեծամասնությունը որոշում ընդունելու լավագույն ձեւն է, որովհետեւ քվեարկությամբ կարելի է որոշել, որ մածունը սեւ է, իսկ ինչ է` մածունը սեւ է:
- ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման լռության մասին որոշում պետք էր ավելի վաղ ընդունել, եւ այդ պարագայում չէին լինի մի քանի ոչ հայանպաստ բանաձեւեր:
-Ես կարծում եմ` բանաձեւերը կարող էին լինել, սակայն նրանց արժեքը շատ ցածր կարող էր լինել, համաձայն եմ պարոն Ռուստամյանի հետ, կիսում եմ այդ մոտեցումը, իսկապես, 1416-ի ժամանակ մենք պետք է որդեգրեինք այլ մարտավարություն: