Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչու է հայկական կողմը բոյկոտում ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը. «Դեյվիդը (Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը) շատ խելացի է, եւ չեմ հասկանում` ինչ կլիներ, եթե նրանք մասնակցեին նիստերին»,- հայկական պատվիրակությանը համոզելու անկեղծ մղումով նկատեց Սամադ Սեիդովը:
«Ա1+»-ի հարցին, թե հայկական կողմը մորատորիում է հայտարարել, պատրա՞ստ են, արդյոք, իրենք էլ միանալ մորատորիումին, Սեիդովը պատասխանեց. «Իսկ մենք որտե՞ղ քննարկենք այդ հարցը` միջանցքներո՞ւմ, նստաշրջանո՞ւմ, ամեն հանձնաժողով իր հարցն ունի, եւ ստեղծվել է ենթահանձնաժողով, կարող էինք նաեւ այդ հարցը քննարկել` նաեւ ցանկացած առաջարկություն»: