Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեն:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորհաբյանը, դիմելով արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանին, ասաց, թե ցանկանում է իմանալ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի տնտեսական, ոչ թե քաղաքական բաղադրիչի մասին, թեև գիտակցում է, որ այն չի կարող ունենալ խոր և համապարփակ ազատ առևտրի տնտեսական կշիռ:
«Տնտեսական բաղադրիչն ի՞նչ ծավալով է լինելու, որովհետև, այո, մենք Մաքսային միության խերը չենք տեսել: Հույս ունենք՝ կտեսնենք: Նաև երկրորդ հարցը, որը վերաբերում է վիզաների կենտրոն կոչված չարաբաստիկ կանտորային, որտեղ վիզա ստանալու համար Հայաստանի քաղաքացիներին ենթարկում են նվաստացման. երեխաներին գրկած գնում են, օրերով կանգնում, իսկ նրանք ինչ-որ անհեթեթ գումարներ են գանձում սկրեպ խփելու համար, քանի որ ինչ-որ աղջիկներ, նստած, սկրեպ են խփում ու 17 000 դրամ գանձում»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ դեռևս 2015 թվականին Հայաստանը վավերացրել է վիզաների դյուրացման համաձայնագիրը, սակայն այդ համաձայնագրից հետո ԵՄ երկրներ գնալու գործընթացը տասնապատիկ բարդացվել է:
Նա ԱԳ փոխնախարարին հորդորեց զբաղվել վիզաների կենտրոնով: «Պետք է հասկանանք, թե դա ինչ կանտորա է, ով է դրա համար պատասխանատու, էդ ինչ մարմին է, և ուր են գնում քաղաքացիների գանձված գումարները»,- հետաքրքրվեց Զոհրաբյանը:
Կարեն Նազարյանը պատասխանեց, որ Շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո էլ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի ԵՄ անդամ 28 պետությունների կողմից փաստաթուղթը վավերացվի: «Սակայն մենք այս գործընթացը պետք է օգտագործենք՝ ընդլայնելու ու մեր հարաբերությունները խորացնելու համար: Ամենակարևորն այն է, որ սկսել են կյանքի կոչվել պայմանագրում նշած հարցերը և ԵՄ-ի հետ կապված կարևորագույն ծրագրերը: Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, նախ հստակեցնեմ, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցություններն ընթանում են 3 ուղղություններով՝ քաղաքական երկխոսության, տնտեսական կամ ոլորտային երկխոսության և առևտրի շուրջ»,- շեշտեց նա:
Խոսելով վիզաների կենտրոնի մասին` փոխնախարարը համաձայնեց քննադատությունների հետ և տեղեկացրեց, որ այդ կենտրոնի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից: «Երբևե մենք այդ բողոքներ աննկատ չենք թողնում, ավելին՝ մշտապես այցելություններ ենք անում և իրավիճակին տեղում ծանոթանում: Տարօրինակ եմ համարում այդ հավելյալ գումարների գանձումները, որովհետև փաստաթղթի ստորագրումից հետո գումարը չպետք է լինի ավելի, քան 30 եվրոն: Մենք կփորձենք ստուգել: Իրականում, վիզաների կենտրոնը կոչված է ավելի արդյունավետ դարձնելու գործընթացը»,- շեշտեց նա:
Զոհրաբյան էլ արձագանքեց և օրինակ բերեց իր ընտանիքի փորձը, ապա ընդգծեց, որ իր հարազատներից Հունաստան գնալու վիզա ստանալու համար 30 հազար դրամ են ուզել: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ավելի լավ կլինեի` վիզաների կենտրոնը փակվի: