Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օրեր առաջ դիմել եմ կառավարությանը, որպեսզի Ալավերդու ավագանին լուծարվի, լինեն նոր ընտրություններ, դեռեւս չեն պատասխանել, երեւի չեն ուզում պատասխանել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդիում լրագրողների հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության գործընթաց է սկսել եւ ցանկանում է ազատվել համայնքապետից, որը «Ապրելու երկիր» կուսակցությունից է: «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ միացել ՔՊ-ի թիմին, ինչը հնարավորություն է տալիս ավագանու նիստ գումարել եւ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին:
«Հիմա ներսում են միայն ՔՊ խմբակցության անդամները, Սիմոն Զախարովը եւ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Որեւէ հիմք չեմ տեսնում, որ պատգամավորը լինի ավագանու նիստին: Նույնիսկ ավագանու անդամներին թույլ չեն տալիս ներս մտնել:
Մանրամասն՝ տեսանյութում։