Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված ջերմ և գործուն կապերի համար, ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը խորհրդարանների կարողությունները մեծացնելու և նոր մակարդակի հասցնելու գործում՝ ընտրողների հետ տարվող աշխատանքում և կրթական ծրագրերում:
Արարատ Միրզոյանն ընդգծել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությունը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում Ավստրիայի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկու երկրները համատեղ աշխատանքի հեռանկար ունեն խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման և խորհրդարանների կարողությունների զարգացման գործում:
Կողմերը նաև քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր: