|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում հայտարարվեցին այն մարզադաշտերի անունները, որոնք կընդունեն 2012-13 մրցաշրջանի եվրագավաթների եզրափակիչները:
Այսպիսով` Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումը կրկին տեղի կունենա Լոնդոնի հիասքանչ «Ուեմբլի» մարզադաշտում, Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը կանցկացվի Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամի «Ամստերդամ Արենա» մարզադաշտում, իսկ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը կվիճարկվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն» մարզադաշտում:
Հավելենք, որ «Ուեմբլի»-ի ընտրությունը յուրօրինակ նվեր է ՈՒԵՖԱ-ից Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային, որը 2013 թվականին տոնելու է իր հիմնադրման 150-ամյակը: