| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            CNN-ը կազմել է այն հինգ վայրերի ցուցակը, որոնք կինոյի սիրահարներն այցելելիս ամենաշատը կվայելեին:
1. «Երազանքների դաշտ», Այովա
Ֆիլմի անձնակազմը Այովա նահանգում` Դյերսվիլում եգիպտացորենի դաշտում կառուցել է բեյսբոլի դաշտ` որպես 1989 թ.ին արտադրված «Երազանքների դաշտ» ֆիլմի նկարահնումների վայր: Ըստ ֆիլմի վեբկայքի ներկայացուցչի` տարեկան 60,000 մարդ է այցելում հայտնի դաշտը:

Հոգվորթսի շատ տեսարարններ նկարահանվել են Օքսֆորդում` Օքսֆորդի Համալսարանում: Ճանապարհորդները կարող են նաև այցելել Գլուկեստեր եկեղեցին և Քինգս Քրոս կայարանը, որը տրամադրել է ֆիլմի 9¾ կառամատույցը, ինչպես նաև Լիդենհոլ մարկետը:

Ֆորքս տարածքը Վաշինգտոնում դարձել է «Մթնշաղի» դրախտ: Այցելուները կարող են ճաշել Պորտ Անգելեսի Բելլա Իտալիա ռեստորանում, որտեղ Էդվարդը և Բելան ունեցել են իրենց առաջին ժամադրությունը, նաև այցելել Ֆորքսի ավագ դպրոց, որտեղ երկու հերոսները առաջին անգամ հանդիպել են, որտեղ նաև, ըստ ասեկոսեների, նկարահանվել են դպրոցի տեսարանները:
Այցելեք HBO-ի հեռուստասերիալից և ֆիլմից ավելի քան 40 վայրեր: Դրանցից է Այդան բարը, Շարլոտի մարզասրահը և փռատունը, որտեղ Քերին և Միրանդան կեքսեր էին ուտում:

Ճանապարհորդները կարող են այցելել «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների վայրերը, ներառյալ այն վայրերը, որոնք օգտագործվել են Հոբիտոնի և Շայրի, Մորդորի, Ռիվենդելի և գրքի այլ վայրերի ստեղծման համար: