Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Օրերս Արենի է գնացել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պահանջել ապամոնտաժել ճանապարհին տեղադրված տնական գինու վաճառակետերը։ Մարզպետը պատճառաբանել է, թե դա աղավաղում է մարզի դիմագիծը։
Արենիի բնակիչները ինձ տեղեկացրին, որ իրենք հակադարձել են, թե հակառակը՝ Արենիի տնական գինու վաճառակետերը լրացնում են կոլորիտը և զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն են առաջացնում, ինչին հաջորդել է նյարդայնացած Արարատի վերջնագիրը՝ փակելու են բոլոր վաճառակետերը, եթե շատ են ուզում գինի վաճառել, թող գնան լիցենզիա հանեն, իրավունք ստանան, գուցե շուկա կառուցվի, այնտեղ ծախեն։
Իմ ենթադրությամբ, մարզպետը կոնկրետ պատվեր է կատարում, քանի որ Արենիի տնական գինին մեծ սեր ու պահանջարկ է վայելում՝ խփելով որոշ գործարանների շահույթին։ Դրա համար էլ, ենթադրաբար, մարզպետին գործուղել են բնակիչների մոտ՝ կտրելու մարդկանց այդ եզակի եկամտի աղբյուրը և միաժամանակ նաև ոչնչացնելով ժողովրդական մշակույթի մաս կազմող այդ միջավայրը։
Արենիի բնակիչները վստահեցրին, որ չեն հանձնվի և չեն ենթարկվի ինչ-որ մարզպետի պահանջներին։ Բայց մեզ համար ևս կարևոր է օգնել Արենիի բնակիչներին՝ տեր կանգնելու սեփական իրավունքներին։ Առաջարկում եմ, որ լրատվամիջոցները հատուկ ուշադրություն դարձնեն այս արատավոր երևույթին»։