Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Լիբանանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Թալալ Արսլանն առաջին նախարարն է, որ լքեց վարչապետ Նաջիբ Միկատիի` օրեր առաջ ձեւավորած կառավարությունը:
Դեմոկրատական կուսակցությունը միավորում է լիբանանյան դրուզներին, որոնք աջակցում են «Հըզբոլլահ»-ին:
Արսլանը «առանց պորտֆելի պետնախարար էր»: Որոշ մտորումներից հետո նա որոշել է, որ «պորտֆելի բացակայությունը» վիրավորական է եւ պահանջել է կարգավիճակի բարձրացում, սակայն, իր պահանջներին բավարարում չստանալով, անմիջապես հրաժարական է տվել:
Արսլանի կողմնակիցները փակել են Բեյրութից հարավ` Հասբանի տանող ճանապարհը եւ օդ կրակել: Նրանց վրդովեցրել է կոալիցիայի վերաբերմունքն իրենց առաջնորդի նկատմամբ. տեղեկացնում է mignews.com-ը: