Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանն այսօր լրագրողների հետ խոսեց ամանորյա սննդային թունավորումներից խուսափելու հիմնական կանոնների մասին: Մասնագետի խոսքով` մյուս տարիների հետ համամատած, մարդիկ ավելի շատ են տեղեկացված`ինչպես գրագետ սնվել: Նա ներկայացրեց անցյալ տարվա թունավորումների դեպքերը:
«Բոտուլիզմի 15 դեպք է արձանագրվել` 26 տուժածով, սնկային 35 դեպք`47 տուժածով` երկու մահացության դեպքով: Ընդհանուր սննդային թունավորումների ութ դեպք է արձանագրվել` 206 տուժածով»,- ասաց բժիշկը:
Նա մի քանի խորհորդներ տվեց, թե ինչպես կարելի խուսափել ամանորյա սննդամթերքի չարաշահումներից առաջացած թունավորումներից: «Աղցանները, պատրաստի կերակրատեսակները, ծովամթերքը, պետք է պահել սառնարանային պայմաններում: Համեմված աղցանները 6 ժամ կարելի է պահել, իսկ չհամեմված աղցանները` տասներկու ժամ: Միայն մատուցելուց առաջ է հարկավոր համեմել աղցանը: Շատ կարևոր է սննդամթերքի պահպանման պայմաններին ու ժամկետներին հետևելը: Սնկային թունավորման դեպքերից խուսափելու համար, պետք է գնել միայն խանութի սնկեր: Հղի կանայք և երեխաները ցանկալի կլինի` խուսափեն սունկ օգտագործելուց»,- ասաց բժիշկը:
Հունանյանը նշեց նաև, որ կրեմային հրուշակեղեն, ցանկացած այլ սննդամթերք, որը ձու է պարունակում, պատրաստելուց առաջ անպայման պետք է ձուն լվանալ: Մասնագետի խոսքով`սնունդ չպետք է պատրաստեն հիվանդ մարդիկ, քանի որ մանրէները կարող են փոխանցվել սննդամթերքին:
«Սննդամթերքի առավելագույն պահպանման ժամկետը 72 ժամ է, սակայն եթե համապատասխան պայմաններ չլինեն` ավելի քիչ: Բոլորի սիրելի բլինչիկները կարելի է սառնարանային պայմաններում պահել ընդամենը 48 ժամ, իսկ սառցարանում` ավելի շատ: Հայտնի բուդը մաքսիմում վեց ժամ կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում: Շատ կարևոր է մաքուր պահել անձնական և ընդհանուր հիգիենան: Հհում սննդամթերքը պատրաստիից առանձնացնել է պետք է, սնունդը համապատասխան ջերմաստիճանում պատրաստել, պահպանման ժամկետների և պայմաներին հետևել, անվտանգ ջուր և անվտանգ սննդամթերք օգտագործել: Գազային խմիչքները չարաշահել չի կարելի: Ալկոհոլը կաթնաթթվային, ճարպային մթերքների հետ խորհուրդ չի տրվում օգտագործել: Ալկոհոլային խմիչքներն իրար խառնել չի կարելի»,- ասաց Հունանյանը: