Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքերը հերթական անգամ «գողացել են» մեր երգերից մեկը:
Թուրք երգչուհի Սեդեն Գյուրելի «Պատճառը սերս է» (Sebebim Ask) երգն իրականում մեր` Ադանայի հայության ջարդին (1909թ.) նվիրված` «Ադանայի ողբը» երգի թուրքական աղավաղումն է՝ վերածված սիրերգի: Երգչուհին այնքան դերասանորեն է կատարում «սիրո ողբը», որ անգամ արցունք է հայտնվում աչքերին:
Աղավաղված երգի բառերը գրել է Սիբել Ալաշը, իսկ դուդուկով նվագակցում է ստամբուլաբնակ երաժիշտ Շիրակ Շահրիկյանը:
Հայի մասնակցությունն այս սրբապղծությանը վրդովմունքի ալիք է բարձրացրել Ստամբուլի հայության շրջանում, որը, ինչպես Շահրիկյանն է գրում է bolsohays.com-ում տպագրված ինքնաարդարացման Zorunlu Aciklama թուրքերեն հոդվածում, արտահայտվել է բազմաթիվ բողոք-հեռախոսազանգերի միջոցով:
Իր հերթին, Սեդեն Գյուրելը, իր նամակներից մեկում փորձում է համոզել, որ երգի կատարման նպատակն իբր թուրք ժողովրդին Ցեղասպանության մասին պատմելն է (Գյուրելն օգտագործում է թուրքերեն soykirim-ցեղասպանություն բառը):
Հիանալի պատճառաբանություն` սիրո մասին երգով Հայոց ցեղասպանության մասին է պատմում` հոնգուր-հոնգուր իր յարի դարդը լացելով:
Ի դեպ, մեր երգի պղծված տարբերակն ապրիլի 24-ին հնչել է Թուրքիայի պետական հեռուստաընկերություններից մեկի եթերից՝ մոտ 10 կիսամերկ կանանց պորտապարի զուգակցությամբ: Մնում է մենք էլ թուրքերի սգո օրերին քոչարի պարենք...
«Հայֆոն» երիտասարդական նախաձեռնության անդամներն ահազանգում են` անտարբեր մի' մնացեք: