|
Փոխարժեքներ
27 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լրացել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ 2006թ. կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, եւ 2011-ի հունիսի 3-ի ծանուցմամբ` հունիսի 16-ից, աշխատանքային պայմանագիրը համարվում է լրացած, իսկ մշակույթի նախարարությունն այն երկարացնելու մասին ոչինչ չի ասում:
Գրադարանի աշխատակազմը համաձայն չէ, որ տնօրենը լքի իր պաշտոնը: Գրադարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին գրադարանի բակում եւ իրենց բողոքն էին հայտնում` պահանջելով երկարացնել Դավիթ Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը:
Գրադարանի աշխատակցուհի Աննա Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ իրենց ձայնը լսելի կլինի:
Գրադարանի ընթերցողները նույնպես վրդովված են: «Ավելի քան համոզված եմ, որ իրադարձությունները կզարգանան մեր օրերի համար ծանոթ սցենարով. կգա բոլորովին պատահական մի մարդ, ինչ-որ կուսակցության պատկանելության, կգա իր ավելով եւ իր թիմով, եւ մինչ մշակույթի նախարարությունը գլխի ընկնի, թե ինչ է կատարվում Ազգային գրադարանում, մենք կկորցնենք մեր հոգեւոր եւ մշակութային այս կենտրոնը»,- ասաց բ.գ.թ. Աճեմյան Գրիգորը (Գուրգեն Մահարու տղան):
Նշենք, որ ընթերցողները խնդրել են մշակույթի նախարարին` ուրբաթ օրը հանդիպել իրենց հետ: