|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վիրահայոց թեմ հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գեւորգ եւ Նորաշեն եկեղեցիներ:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեցին Թբիլիսիից, Վեհափառը վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպումից անմիջապես հետո գնացել է Սբ Նորաշեն: Նրան, բացի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորներից, ուղեկցել են նաեւ Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգեւորականները: Այնտեղից Ամենայն Հայոց կաթողիկոը այցելել է Մուղնեցոց Սբ Գեւորգ, շրջել տարածքում, ծանոթացել է այնտեղ կատարվող աշխատանքերին: Հիշեցնենք, որ եկեղեցու փլուզումից հետո վրացական կողմը այնտեղ պեղումներ է իրականացնում:
Ներկա պահին Ամենայն Հայոց կաթողիկոսը Ջավախքում է` պատրիարք Իլյա Երկրորդի ուղեկցությամբ: