Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տանիքի եկեղեցիները», որոնք կառուցվել են 1800-ականների վերջերին իջեւանատների տանիքներին դեպի Երուսաղեմ ուխտի գնացած ռուսների համար, այսօր ևս բաց են այնտեղ կրոնական արարողություններ անել ցանկացող հավատացյալների համար։
Դարերի ընթացքում բազմաթիվ անուններով հայտնի Ստամբուլը Հռոմեական կայսրության օրոք հիմնադրվելուց հետո դարձավ ամենաշատ գաղթականներ ընդունող քաղաքներից մեկը:
Իր դիրքով Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև կամուրջ հանդիսացող, «Մարգարիտ» համարվող Բոսֆորի նեղուցով, օրը 24 ժամ և շաբաթը 7-օր դադար չառնող կյանքով հազարամյակների պատմության տեր եղող և աշխարհի օրակարգում իր տեղն ունեցող քաղաքը հիմնադրման օրվանից եղել է երեք քաղաքակրթությունների մայրաքաղաք։ Ամբողջ աշխարհից ներգաղթած և համատեղ ապրող տարբեր ազգերով կոսմոպոլիտ քաղաք դարձած Ստամբուլում բազմաթիվ պաշտամունքի վայրեր կան։
Քաղաքը, որտեղ կողք կողքի գտնվում են մզկիթները, եկեղեցիներն ու սինագոգները, դարձել է «համաշխարհային մայրաքաղաք»՝ հյուրընկալելով բոլոր կրոններն ու մշակույթները։ Իր դիրքի շնորհիվ տարանցիկ կետ լինելով՝ այս քաղաքը ճանապարհորդների համար ժամանակ առ ժամանակ դարձել է նաև շունչ քաշելու, հանգստանալու հանգրվան։
Այդ նպատակով Բեյօղլու (պատմական Բերա թաղամասը-Ակունքի խմբ․) շրջանի Քարաքյոյում 19-րդ դարում կառուցված իջեւանատների տանիքներին եկեղեցիներ են բացվել։
Փողոցներով անցնողների համար աննկատ, սակայն թռչնի թռիչքից տեսանելի այս «տանիքային եկեղեցիները» լույս են սփռում քաղաքի պատմության վրա և շարունակում են ընդունել հավատացյալներին:
Իրենց գոյությունը շարունակող այս եկեղեցիներում ամեն կիրակի և կրոնական տոներին ժամերգություններ են մատուցվում։
Եկեղեցիների պատմությունը
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի տեղեկության՝ Հունաստանի Աթոս լեռան վանականները 1800-ականների վերջերին Քարաքյոյում իջևանատներ են կառուցել Աթոս լեռ այցելողների, որպես ուխտավոր՝ Երուսաղեմ գնացողների, և առևտրի նպատակով ճանապարհորդող ռուս ուղղափառների համար։
Այս իջեւանատների տանիքներին «սենյակների» տեսքով եկեղեցիներ են կառուցվել, որպեսզի այնտեղ իջևանող ռուսները կարողանան աղոթել։ «Սուրբ Անդրեաս», «Սուրբ Պանտելեյմոն» և «Սուրբ Իլյա» անուններով եկեղեցիները դարձան այն վայրերը, որտեղ աղոթում էին իջևանելու եկած ռուսները։
Իջեւանատների վերնահարկերի վրա գտնվելու պատճառով «տանիքի եկեղեցիներ» և «բնակարանի եկեղեցիներ» անուններով հայտնի այս կառույցները իրենց դռները բացեցին 1917 թ․ հոկտեմբերի 25-ին Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունից փախչողների առջև։
Հեղափոխությունից փախած և Ստամբուլ եկածներն իրենց կրոնական արարողությունները կատարում էին հենց այս «տանիքի եկեղեցիներում»։
Եկեղեցիներից «Սուրբ Իլիան» փակվել է 1970-ականներին։ «Սուրբ Անդրեաս» և «Սուրբ Պանտելեյմոն» եկեղեցիները, որոնք դարձել են Քարաքյոյ շրջանի հետաքրքիր կառույցներից, արդեն 130 տարի բաց են բազմաթիվ երկրներից ժամանած տարբեր ազգերի ուղղափառների առաջ։
Եկեղեցու յուրօրինակ կառուցվածքը պահպանվել է
Կացության նպատակով օգտագործելու համար կառուցված իջևանատան հինգերորդ հարկում գտնվող «Սուրբ Անդրեաս» եկեղեցու կապույտ ներկված պատերին խաչի նշաններ կան։ Դրա մի հատվածում բացված թանգարանում ցուցադրված են շենքի պատմությանը վերաբերող արտեֆակտներ։ Տարիների ընթացքում այստեղ այցելած հավատացյալների լուսանկարները զարդարում են եկեղեցու մուտքի պատերը:
Մեկ սենյակի մեծությամբ եկեղեցում ծառայություններ են մատուցվում ամեն շաբաթվա կիրակի օրերին և կրոնական տոներին։ Պատարագի ժամանակ աղոթքները կատարվում են ռուսերեն և թուրքերեն լեզուներով։ Պատարագից հետո եկեղեցական համայնքը միասին նախաճաշում է։
Ռուս ուղղափառ եկեղեցին, որը կից է Ֆեների Հունաց պատրիարքարանին, նույնպես կարելի է այցելել ժամը 09.00-17.00, բացի երեքշաբթի օրերից: Բացի այդ, եկեղեցական պատարագների հաճախողներն ու այցելուները պետք է հագնված լինեն պաշտամունքի վայրերին համապատասխան, իսկ կանայք պետք է գլխաշոր կրեն:
31 տարի է, ինչ կրոնական արարողություններ են իրականացնում նույն եկեղեցում
1992 թ․ Լատվիայից Թուրքիա եկած և Ստամբուլում բնակվող ռուսահպատակ Լինա Քըլըչը պատմել է, որ 31 տարի է, ինչ հաճախում է Սուրբ Անդրեաս եկեղեցի։
Նշելով, որ 1888 թ․ հիմնադրումից ի վեր եկեղեցին իր դռները չի փակել, Քըլըչն ասել է, թե բոլորը զարմացած են, որ շենքի գագաթին եկեղեցի կա։
Քըլըչը նշել է, որ եկեղեցու պատերը զարդարված են նկարիչ Նիկոլայ Կոնստանտինովիչ Պերովի կողմից 1928 թ․ նկարված նկարներով։
Քըլըչը շեշտելով, որ ուշադիր նայելու դեպքում պարզ է դառնում, որ սա ռուսական եկեղեցի է, հավելեց, որ ճանաչում է եկեղեցի բոլոր հաճախողներին։
Լինա Քըլըչը հայտնեց, որ եկեղեցի են այցելում ոչ միայն ռուսները․ կան նաև Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից հավատացյալներ, բացի այդ՝ երկրպագության են գալիս տարբեր ազգությունների մարդիկ, այդ թվում՝ գագաուզներ, վրացիներ և թուրքեր։
https://www.bizimsakarya.com.tr/istanbulun-gizli-hazinesi-cati-kiliseleri
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net