|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան` ժամը 07.25-ի սահմաններում, խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130.7 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում:
Ոստիկանությունից հայտնում են, որ «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Օպել»-ի ուղևորներ՝ 1960 թ. ծնված Արուհի Հարությունյանը և 1984 թ. ծնված Կարինե Պողոսյանը տեղում մահացել են, իսկ վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ մահացածները հարս ու սկեսուր են:
Կատարվում է քննություն: