Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը երեկ անդրադարձել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Ի՞նչ տարածքների, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, եթե այս պահի դրությամբ հակամարտության կարգավորումը նախնական փուլում է:
Ինձ թվում է` այս հայտարարությամբ Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր իրական նպատակը` Արցախի զավթումը: Կազանից առաջ նման հայտարարություններ անելն, իմ կարծիքով, ճիշտ չէ: Դա ցույց է տալիս, որ ստատուս քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ»:
Ըստ Դ. Բաբայանի` առավելագույնն ի՞նչ կարող է տալ Կազանի հանդիպում` ինչ-որ հայտարարություն խաղաղ կարգավորման, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքների վերաբերյալ, բայց եւ. «Այս պահի դրությամբ կողմերն իրոք ունեն բավական իրարամերժ մոտեցումներ, եւ չեմ կարծում, որ հնարավոր կլինի մոտ ապագայում ինչ-որ ելք ակնկալել: Ընդհակառակը` բոլոր աշխարհաքաղաքական զարգացումներն, ըստ իս, խոսում են այն մասին, որ ներկա իրավիճակի պահպանումը կլինի ամենաընդունելի տարբերակը, քանի որ չկան նոր մոտեցումներ: Հատկապես Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում որեւէ փոփոխություն պաշտոնական դիրքորոշման մեջ»: