|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Պերմում հունիսի 13-21-ը անցկացվելիք «Մեծ Կովկաս» կինոփառատոնին հանդիսատեսը կծանոթանա այն գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերին, որոնք վերջին տարիներին նկարահանվել են հարավկովկասյան երկրներում:
Կինոփառատոնին առանձնակի տեղ է հատկացվելու հայ կինոբեմադրիչների աշխատանքներին: Մասնավորապես` կցուցադրվեն Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» եւ «Բաց երկնքի տակ» կինոնկարները:
Կազմակերպիչները համոզված են, որ ներկայացվող ժապավենները Կովկասի իրական կյանքի արտացոլանքն են եւ մեծապես կնպաստեն ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը:
Մեր երկրից բացի, կինոփառատոնին իրենց աշխատանքներն կներկայացնեն Իրանի, Ադրբեջանի, Դաղստանի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի արվեստագետները: Իսկ Վրաստանի չի մասնակցի` քաղաքական դրդապատճառներից ելնելով: