կարևոր
3076 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-16 22:32
Հասարակություն

«Բռնակալի մարմնացումը». «Սրբազան շարժումը»-ը փաստավավերագրական ֆիլմ է պատրաստել հունիսի 12-ի դեպքերի մասին

«Սրբազան պայքար» շարժումը փաստավավերագրական ֆիլմ է պատրաստել` ներկայացնելով հունիսի 12-ին ոստիկանության գործողությունները։

«2024թ. հունիսի 12-ին ոստիկանությունը հարձակվեց քաղաքացիների վրա, որոնք պահանջում էին վերականգնել իրենց սահմանադրական իրավունքները։

Վիրավորվեց 101 քաղաքացի, որոնք դեմ են, որ Հայաստանից տարածքներ հանձնվի։ Եսայի Քարամյանը կորցրեց աջ ձեռքի գրեթե ողջ դաստակը, ծանր վնասվել է ձախ ձեռքը»,- ասվում է շարժման հայտարարությունում: