|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Չիկագոյի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ տղամարդկանց մոտ քնի պակասի կամ անքնության պատճառով տեղի է ունենում «տեստոստերոնի մակարդակի դրամատիկ անկում», հետեւաբար նվազում են սեռական ցանկությունները. տեղեկացնում է Telegraph-ը:
Հետազոտության արդյունքները տպագրվել են Journal of the American Medical Association ամսագրում: Դրանց համաձայն` շաբաթվա ընթացքում օրական 5 ժամից պակաս քնող 24-ամյա տղամարդու տեստոստերոնի մակարդակը հավասարվում է 15 տարով մեծ տղամարդու հորմոնային մակարդակին, այսինքն` նվազում է 10-15 տոկոսով, մինչդեռ նորմալ պայմաններում տեստոստերոնի մակարդակը նվազում է տարեկան 1-2 տոկոսով:
Բացի այդ` նվազում է մկանային զանգվածը, ոսկորների ամրությունը, զարգանում է մետաբոլիկ սինդրոմ, որը հանգեցնում է սրտային հիվանդությունների եւ շաքարախտի: