կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 17:43
Տնտեսական

Հայկական ''Արենին''` աշխարհի լավագույն գինիների տասնյակում

Հայկական ''Արենին''` աշխարհի լավագույն գինիների տասնյակում

Bloomberg-ը հրապարակել է աշխարհի լավագույն գինիների տասնյակը, որոնց թվում է նաև հայկական «Արենին»:

 

Հոդվածագիր Էլին Մըկքոյը նշում է, որ հայկական «Արենին» առաջին անգամ համտեսել է Իզմիրում: Համի մասին նա գրում է. «Մետաքսե էլեգանտություն, վայրի աշխարհի մաս կա գինու մեջ: Ես նաեւ զգում եմ այդ հնագույն երկրի պատմությունը ամեն կումի մեջ: Այս գինու առաջին տարբերակը հայտնաբերվել է Արենիի քարանձավի հնագույն գինետանը, որը 6100 տարվա պատմություն ունի»:

 

Ստորև ներկայացնում ենք Bloomberg-ի` աշխարհի լավագույն գինիների տասնյակը.

 

2009 թվականի Domaine de la Romanee-Conti Romanee-Conti ($14,000 to $18,000)

2010 թվականի Gaba do Xil Mencia Valdeorras ($14)

1963 թվականի Quinta do Noval Nacional port ($4,500 to $6,500)

2009 թվականի Littorai B.A Thieriot Vineyard Pinot Noir ($75)

2010 թվականի Zorah Karasi Areni Noir ($45)

1989 թվականի Chateau Haut-Brion ($1,400 to $1,700)

2008 թվականի Domaine du Closel Clos du Papillon Savennieres ($35)

2011 թվականի Copain Wines ($45)

2008 թվականի Tenuta di Biserno, Biserno ($140 to $180)

2002 թվականի Philipponnat Clos des Goisses Brut Champagne ($200)