|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՖԻԴԵ-ն հրապարակել է այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են 2013 թվականի լավագույն մարզիչների համար սահմանված մրցանակներին:
Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ներկայացված է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալին, որը շնորհվում է աշխարհի տղամարդկանց լավագույն մարզչին: Այս անվանակարգում թեկնածուների մեջ է նաեւ Ռուսաստանի հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան մեդալի (այն շնորհվում է առանձնահատուկ նվաճումների համար) թեկնածուների մեջ է Իգոր Զայցեւ-Աղայանը: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը եղել է, մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի եւ Անատոլի Կարպովի մարտավկան:
ՖԻԴԵ-ի «փառքի սրահին» արժանանալու թեկնածուների մեջ է հայկական շախմատի լավագույն մարզիչներից մեկը` Օլեգ Դեմենտեւը, որը մարզել է, մասնավորապես, Ռաֆայել Վահանյանին, Արշակ Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին:
Դափնեկիրների անունները ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին:
Աղբյուր՝ armchess.am