կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-03 04:09
Քաղաքական

ՀՀՇ-ական դասական սուտ

ՀՀՇ-ական դասական սուտ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի արած հայտարարությանը, թե իր՝ ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ բանտարկված դաշնակցականները հանցագործներ էին, այլ ոչ թե քաղբանտարկյալներ, և նրանցից շատերն այսօր էլ դեռ բանտում են։

«Դավիթ Շահնազարյանը ոչ միայն իրենց իշխանության օրոք ձերբակալված դաշնակցականներին քաղբանտարկյալ չի համարում, այլ նաեւ պնդում է, թե իր կողմից ձերբակալվածները մինչեւ հիմա նստած են, քանի որ հանցագործ են: Սա ՀՀՇ-ական դասական սուտ է, քանի որ հենց Դավիթ Շահնազարյանի կողմից ձերբակալվածներից մի քանի հոգի ազատ են արձակվել` նրանց նկատմամբ հորինված մեղադրանքները անապացույց մնալու պատճառով, իսկ ձերբակալվածներից մեկը` Արտավազդ Մանուկյանը, բանտից դուրս չի եկել պարզ պատճառով` Դավիթ Շահնազարյանի ենթակաները սպանել են նրան բանտախցում: ՀԱԿ-ի այսօրվա ղեկավարների «մարդասիրական» պատկերը սա է»,- նշված է հայտարարության մեջ: