|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:
Բանակցությունների հիմնական թեման եղել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղից շարժելու»` ՌԴ-ի բացարձակապես հստակ ցանկությունը։ Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Россия 24-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը տարբեր բաղադրիչներ ունի՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար: Մամեդյարովի խոսքերով՝ բանակցությունների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ հետագա 2 տարիների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու համագործակցության վերաբերյալ:
Խոսելով Ադրբեջանի` ԵՏՄ մտնելու հնարավորության մասին՝ Մամեդյարովն ասել է, որ «ադրբեջանական տարածքների օկուպացումը» թույլ չի տալիս երկրին Մաքսային միությունում գոյատևել Հայաստանի հետ: