Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Թշնամին Սյունիքի մարզում է․ Տեղ համայնքում առաջ է եկել, ամրաշինական աշխատանքներ է իրականացնում։ Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ 100-300 մետր է առաջ եկել ադրբեջանական կողմը՝ այդպիսով հատելով սահմանն ու հայտնվելով ՀՀ սուվերեն տարածքում։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ մեկնել են Սյունիք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ MediaHub.am-ը զրուցեց պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ՝ լսելով եղածի շուրջ նրա կարծիքը։
«Որոշակի դիրքեր են գրավել։ Մենք հիմա Գորիսում ենք, քիչ առաջ Տեղում էինք, հետո անցանք Կոռնիձորի ճանապարհը։ Ընդհանուր առմամբ, այստեղ խուճապային որևէ տրամադրություն չկա»,- նշեց Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ քաղաքացիների մոտ վախ չկա, բայց փաստն այն է, որ «խաղաղության դարաշրջանում ադրբեջանցիները հերթական անգամ Հայաստանի տարածք են մտել։
«Ու դա նույնիսկ ԱԱԾ-ն չի հերքում։ Թշնամին եկել, ամրացել է»,- նշեց Խաչատրյանը։
Նա ասաց, որ իրենք ադրբեջանական դրոշներ տարածքում չեն տեսել, բայց նկատելի էր, որ աշխատանքներ են տարվում։
«Ոստիկանական արգելապատնեշ կար, այդքան մոտիկ չգնացինք, որ դրոշներ տեսնենք»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ տպավորություն էր, արդյո՞ք թշնամին հետ կքաշվի, թե կունենանք «Սև լճի» դեպքի կրկնությունը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ վերջին երկու և կես տարվա փորձը ցույց է տալիս, որ եթե գալիս են, էլ չեն գնում։
«Որտեղի՞ց գնացին, Վայոց ձոր մտան, Սյունիք մտան, Գեղարքունիք մտան։ Որտեղ մտնում են, էլ դուրս չեն գալիս»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Նա նկատեց նաև, որ այս ձևով մարդկանց համար խնդիր է առաջանում, քանի որ թշնամու դիտակետում են հայտնվել որոշ արոտավայրեր ու ցորենի ցանքատարածքներ։
Աղբյուրը՝ MediaHub.am