Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում մեկնարկել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը, որին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շչոգոլեւը, Բելառուսի կապի եւ տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի կապի եւ տեղեկատվայնացման նախարար Ասկար Ժումագալիևը , ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախարար Վարդանյանը, ողջունելով հավաքի մասնակիցներին, հայտնեց, որ ԿՏՀ-ի գործունեությունը մեծ ազդեցություն ունի համաշխարհային ասպարեզում: Հայաստանում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումները ներկայացնելով` նախարարը, մասնավորապես` նշեց, որ երկրի տարածքը 100 տոկոսով հասանելի է բջջային կապով. «Ավելացել է ֆիքսված կապի բաժանորդների, ինտերնետ օգտագործողների թիվը, նվազել են սակագները: Հեռահաղորդակցությունը մեծ նշանակությսւն ունի տնտեսության զարգացման համար, եւ Հայաստանի կառավարությունը կարեւորում է դա»:
Հավաքի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության մի շարք հարցեր, նախատեսվում է նաեւ համաձայնագրերի ստորագրում:
Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստի ժամանակ մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին նամականիշ եւ գեղաթերթիկ` նվիրված Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 20-ամյակին: Մարվեցին ու շրջանառության մեջ դրվեցին նաև Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Բելառուս 2-ական նամականիշեր:
Ի դեպ, նշենք, որ ԿՏՀ-ն ունի 12 լիիրավ անդամ պետություններ` Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Վրաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: