|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Առաջիկա տասնամյակում կլիմայական փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ սննդամթերքի արտադրության ծավալների վրա. կանխատեսում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):
Bloomberg-ին տված հարցազրույցում ՀՕԿ ղեկավար Օմար Բադուրն ասել է, որ կլիմայի կտրուկ փոփոխությունների հետեւանքով առավել հնարավոր են երաշտներ կամ հորդ անձրեւներ, հատկապես` Միջերկրական ծովի երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում:
Դրանց հետեւանքով կնվազի հացահատիկի բերքը, անասնագլխաքանակը, բուսական յուղերի արտադրությունը, հետեւաբար կբարձրանան պարենի գները: