Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում մեկ սուբյեկտից է կախված, թե ինչ է լինելու Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանարպետության հետ․ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է, միացեք մեզ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի իրազեկման երթի մասնակիցներից մեկը։
Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, որտեղ անժամկետ նստացույց է սկսել Արթուր Վանեցյանը և ընթացավ Երևանի փողոցներով։
«Որ ոք թույլ չի տալու, որ թուրքը մտնի մեր տուն, ինչքան այս իշխանությունները թույլ են տվել՝ բավական է, թուրքը մտնելու է Երևան, առնելու է ձեր բնակարանները, նրանց երեխաները խաղալու են ձեր երեխաների հետ․ մի թողեք կորցնենք Հայաստանը։ Այսօր կամ երբեք։ Ձեր խղճին, ձեր բալիկների խղճին դեմ մի գնացեք, միացեք մեզ՝ միասին պայքարենք»,-ասաց երթի մեկ այլ մասնակից։
Այս երկու տարիներին բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել, բազմաթիվ հիասթափություներ ենք ունեցել, բայց մենք չենք հեռանալու մեր երկրից, ասաց երթի մեկ այլ մասնակից, գլուխն ավազի մեջ մտցնելը լուծում չէ, լուծումը մեր միավորվելն է, հաղթանակը շատ մոտ է, իրար ոգևորելով կարճ ժամանակում հասնելու ենք արդյունքի։
Մանրամասն՝ տեսանյութում․