|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական միությունից 70 միլիարդ եվրոյի օգնություն է խնդրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրոպական միության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է ևս 70 միլիարդ եվրոյի օգնություն՝ պաշտպանության ամրապնդման, սպառազինության ձեռքբերման և մեր դիմակայունության համար։ Սա իրատեսական գումար է։ Ես խնդրում եմ ձեզ հատկացնել այդ աջակցությունը»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները հաջորդ տարվա համար և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։