կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 15:34
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում 18-ի ցերեկը, 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։